ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կարևոր է և անհրաժեշտ ազգի տեսակը թարմացնելը»

«Կարևոր է և անհրաժեշտ ազգի տեսակը թարմացնելը»
28.08.2009 | 00:00

ՄԻՋԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Միջազգակցական կապն անընդունելի է բարոյական էթիկայի տեսակետից, իսկ շատ ավելի մոտ ազգականների ամուսնությունը համարվում է արյունապղծություն: Այս երևույթի գենետիկ հետևանքները նույնպես վտանգավոր են. մեծ մասամբ երեխաները ծնվում են ֆիզիկական, հոգևոր, մարմնական տարբեր անոմալիաներով: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:
-Երբ սովորում էի Մոսկվայի ասպիրանտուրայում, գիտխորհրդի նախագահ էի և տեղյակ էի եկվորների առողջական վիճակի մասին: Օրինակ, արաբների մեծամասնությունը տեսողության, լսողության և այլ խնդիրներ ուներ: Նրանք մեծ մասամբ ամուսնանում են ազգականի հետ, ասենք, չորս կին են ունենում, և այդ չորս կանանց երեխաները նույնպես կարող են ամուսնանալ միմյանց հետ: Այս խնդիրն առկա է շատ ազգերի մոտ, չեչենները, օրինակ, եթե աղջիկն այլազգիի հետ է ամուսնանում, անգամ կարող են սպանել նրան: Միջազգակցական ամուսնությունների թեման ուսումնասիրված է, բայց և այնպես շատ բաց թեմա է և ակտուալ բոլոր ժամանակների համար: Գենետիկական ուսումնասիրությունները չեն կարողանում պարզել, թե ինչու մեկը կորցնում է տեսողությունը, լսողությունը, մեկ ուրիշը չորեքթաթ է քայլում, մեկն էլ` դաունիզմով տառապում: Բայց ակնհայտ է, որ ինչ-որ կոդ, ինչ-որ բան սխալ է: Անգլիայում մի խումբ ազնվացեղ շների մոտ կատարվել են գիտական հետազոտություններ. նույն դասի շներին խաչասերել են իրար հետ, արդյունքում վերջիններս կորցրել են իրենց տեսողական, լսողական, հոտառական որակները: Որսորդության, սահմանային անցակետերի և այլ նպատակներով օգտագործվող շներն անպիտան են դառնում ծառայությունների մեջ:
Հեռուստատեսությամբ մի անգամ այդ հարցն էինք քննարկում Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ: Եզդիներն ունեն կաստաներ, և այդ կաստաներից դուրս ամուսնությունն ընդունված չէ` սոցիալական, հոգեբանական և այլ պատճառներով: Ի դեպ, Թամոյանը նշեց, որ գիտեն այդ երևույթի բացասական լինելու մասին, բայց չեն կարող հրաժարվել իրենց սովորույթներից: Իրենք իրենց մեջ մնալու` համայնքի այդ սովորությունը դարերից է գալիս: Եթե ավանդույթները երկար տարիներ բացասական հետևանքներ են ունենում տվյալ ազգի համար, պետք է դրանցից ձերբազատվել և մտածել առողջ ապրելակերպ դաստիարակելու մասին: Կան նաև լավ ավանդույթներ: Մեր մեծերն ասում էին` մինչև յոթ պորտը չանցնի, այդ ազգի տղան աղջկան չի հասնում: Հատուկ ուսումնասիրություն չի արվել յոթ պորտի վերաբերյալ, պարզապես մարդիկ տարիների ընթացքում տեսել են միջազգակցական ամուսնությունների բացասական ազդեցությունները: Ես հաճախ այցելուներիս հարցնում եմ տոհմածառի մասին, մեծ մասը չգիտի իր ապուպապի անունն անգամ, այսինքն, ազգակցական կապն էլ են կորցնում, և կարող են միմյանց հետ ամուսնանալ անգիտակցորեն: Շատերը կարևորություն չեն տալիս դրան, ինչն անտարբերություն է սերնդի ապագայի հանդեպ: Այս հարցը հրատապ է նաև հայերի համար: Վիճակագրական տվյալներով` յուրաքանչյուր ազգ կամ ցեղ, ինքն իր մեջ շարունակ մնալով և բազմանալով, կորցնում է գենետիկ որոշակի որակներ, դրա համար հրատապ է դարձել այլ ազգերի ներմուծումը տվյալ ազգը թարմացնելու համար: Օրինակ, թուրքերին համարյա թե հաջողվեց իրենց տգեղությունը ծածկել` կնության առնելով տարբեր ազգերի գեղեցիկ կանանց: Այսօր Թուրքիայում տեսնում ենք շիկահեր, կապուտաչ, բոլորովին այլ նկարագրի մարդկանց: Կամ Թուրքիայում այսօր ամեն քայլափոխի մարզասարքեր են դրված և՛ փոքրերի, և՛ մեծերի համար, ուզում են նմանվել եվրոպական երկրներին, ուր հաշվարկվում է այդ ծախսերի արդյունավետությունը, այսինքն` առողջ սերունդ, աշխատունակ քաղաքացիներ ունենալու և, վերջապես, ազգային գենոֆոնդը պահպանելու կարևորությունը: Իսկ մեր մեծերը միշտ դեմ են եղել, որ իրենց զավակներն ամուսնանան օտարազգիների հետ: Ես հիշում եմ, երբ եղբայրս ուզում էր ամուսնանալ ռուս կնոջ հետ, հայրս կտրականապես դեմ էր: Միշտ էլ եղել է և այսօր էլ կա այդ խնդիրը: Ինչո՞ւ է այդպես. ամփոփվելով ինքն իր մեջ, իր դարդ ու ցավի, հայը, կոպիտ եմ ասում, որոնել է իր ճակատագրի տեր մարդու, իր նմանին է գտել, միշտ այլ երկրների ճնշման տակ լինելով, փորձել է համախմբվել, լինի դա այստեղ, թե սփյուռքում: Այլազգի, բայց նույն կրոնի մարդկանց ամուսնությունը թարմություն կարող է մտցնել ազգի գենետիկայի մեջ, միաժամանակ պետք է պահպանել ազգային արժեքները, լեզուն, տեսակը:
Հարց է առաջանում, արդյոք մի՞շտ են ազգակցական կապերից թերի երեխաներ ծնվում: Միանշանակ` այո: Բայց այս խնդիրն ունի տեսանելի (ֆիզիկական) և աներևույթ (մտավոր) կողմեր: Խնդիրը պետք է ավելի գլոբալ դիտարկել, որպեսզի չունենանք ցածր ինտելեկտով քաղաքացիներ: Կամ` մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ չափից դուրս նախանձ են, խանդոտ, քինախնդիր, չար, սա նույնպես անոմալիա է, ինչը կարող է արտահայտվել ուղեղի, նյարդային համակարգի այս կամ այն խախտումով: Բուդդան ասում է` կան մարդիկ, որ, ճիշտ է, քայլում են երկու ոտքով, բայց գազան են, նրանք պետք է մի քանի անգամ մահանան և վերադառնան երկրային կյանք, որպեսզի զարգանան և մարդանան: Որպես փոքր ազգ պարտավոր ենք չանտեսել այսպիսի խնդիրները, եթե ուզում ենք ունենալ որակյալ, առողջ հասարակություն: Եթե ուժեղ և զարգացած պետություն լինեինք, չէինք խնդրի կողքի հարևանին առանց նախապայմանների բացել սահմանը, այլ նրանք կխնդրեին մեզ բացել դուռը, հասկանալու` ինչ ենք անում: Այսինքն` քաղաքականությունը, տնտեսությունը, գիտությունը կապված են մեկը մյուսի և այսպիսի մանր թվացող հարցերի հետ:
Որպես միկրոտիեզերք` մարդն ամենավատ կառավարվողն է տիեզերական բոլոր մարմիններից, ամբողջ տիեզերքն աշխատում է ներդաշնակ, ռիթմով, և եթե ժամանակը միկրովայրկյանների տևողության մեջ թերանա, դա կլինի աշխարհի վերջը: Տիեզերքի ենթակայության մեջ ապրելով` մենք պետք է ունենանք որոշակի գիտելիքներ մեր մարմինը կառավարելու գործում և, շրջապատի մարդկանց սխալները կրկնելու փոխարեն, սովորենք այդ սխալների վրա, եթե ուզում ենք ունենալ որակյալ հասարակություն, ապրել քաղաքակիրթ միջավայում:
Նյութը պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ